Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին

ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի 
անխափան մատակարարման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 16-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը կչեղարկի նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելին մի քանի տեսակի զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The Hill-ը։

Օրինագծին կողմ է քվեարկել 224 օրենսդիր, դեմ՝ 187-ը։

Օրինագիծը թույլ չի տա նախագահին դադարեցնել կամ չեղարկել ԱՄՆ-ից զենքի մատակարարումները Իսրայել, որը  Կոնգրեսի կողմից հաստատվել է:

Ակնկալվում է, որ օրինագիծը հավանություն չի ստանա Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում, որտեղ կուսակցության առաջնորդները խոստանում են ընդհանրապես չքննարկել այն:

Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսն ընդունի այն:

Հանրապետականներն իրենց օրինագիծը ներկայացրել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը նախազգուշացրել է, որ ինքը կհրաժարվի Իսրայելին մի քանի տեսակի հարձակվողական զենք մատակարարելուց, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Ռաֆահում:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում կշարունակի փոխանցել Իսրայելի ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ ամեն բան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]